Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Քաղաքականություն

09.10.2026 | 16:32

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը՝ կարևորելով առաքելության գործունեության շարունակականությունն ու հետագա զարգացումը։

ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի։

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ կարևորելով առաքելության գործունեության շարունակականությունն ու հետագա զարգացումը»։

Leave a comment