ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է․ Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման լուրերը տրամագծորեն հակասում են իրականությանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Armenia Today-ի հետ զրույցում պաշտոնապես հերքել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս գյուղում ադրբեջանցիների ներթափանցման և նրանց հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

«ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրատվամիջոցներում, մասնավորապես ABC Media-ում, տեղեկություններ էին տարածվել, թե նախորդ օրվանից Մեղրիի Կուրիս գյուղում նկատվել են քաղաքացիական հագուստով երեք ադրբեջանցիներ, ինչից հետո իրավապահ մարմինները սկսել են որոնողական լայնամասշտաբ գործողություններ։ ԱԱԾ-ի հայտարարությունը վերջ դրեց շրջանառվող ապատեղեկատվությանն ու հանրային տագնապին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment