«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը Ստեփանավանում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք։
2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Ստեփանավան համայնքի և վարչական բնակավայրերի հետ առնչվող տեղեկատվական հարթակների հրապարակումները։
Օգոստոսի 21-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Դիմակայուն Ստեփանավան», «Վարդաբլուրի Գյուղապետարան» և «Գարգառի տեղեկատվական անկյուն» էջերում արձանագրվել է 11 դեպք, երբ տարածվել են «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ու դրանց թեկնածուների նախընտրական բնույթի նյութեր՝ պաստառներ, քարոզչական գրառումներ, տեսանյութ և քվեաթերթիկի համարներ։ Դեպքերից 7-ը տեղի է ունեցել մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը (սեպտեմբերի 30), 4-ը՝ քարոզչության ընթացքում։
Դիտորդական առաքելությունը այս դեպքերը գնահատում է որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման ռիսկ պարունակող դեպքեր, որոնք կարող են ազդել ընտրություններին մասնակցող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների վրա։ Վերջնական իրավական գնահատականը վերապահվում է իրավասու մարմիններին։
«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է դիտարկել Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը։
Ամբողջական հայտարարությունը՝ https://weyouth.am/azat-qve-stepanavan/
«Ազատ քվե» դիտորդական առաքելություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: