ԵՄ խորհրդի՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի (COEST) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Հայաստանում եւ Ադրբեջանում։
Աշխատանքային խմբի պատվիրակները Հայաստանում սեպտեմբերի 28-ից 30-ը հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաեւ ծանոթացել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը պատվիրակությունը շարունակել է իր աշխատանքային ծրագիրը Ադրբեջանում, որտեղ հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ։
Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հարաբերություններին, քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու գործնական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Պատվիրակության կազմում ներառված էին ԵՄ անդամ պետությունների պատվիրակներ, ինչպես նաեւ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարության, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ խորհրդի՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի նախագահ Վերոնիկա Ֆրիդրիշեկը։
EU NEIGHBOURS east
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: