«Էվերթոն» ֆուտբոլային ակումբը վաճառքի է հանվել

«The Friedkin Group» մասնավոր կոնսորցիումը վաճառքի է հանել անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը։

Կոնսորցիումն ուսումնասիրում է ակումբի համար ներդրումային նոր տարբերակներ, այդ թվում՝ վերահսկիչ փաթեթի հնարավոր վաճառքը։

«Երբ «The Friedkin Group»-ը դարձավ «Էվերթոնի» սեփականատերը, ակումբը բախվում էր լուրջ ֆինանսական անորոշության և մարտահրավերների թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Հիմնական նպատակն էր ապահովել ակումբի ապագայի համար անհրաժեշտ կայունությունը, ներդրումներն ու աջակցությունը, այդ թվում՝ օգնել ավարտին հասցնել հավատարիմ երկրպագուների համար նախատեսված՝ երկար սպասված մարզադաշտի կառուցումը։ Այժմ, երբ այդ ամուր հիմքն արդեն ստեղծված է, ճիշտ ժամանակն է մտածել “Էվերթոնի” պատմության հաջորդ փուլի մասին»,- նշված է ՖԱ-ի հայտարարության մեջ։

Կոնսորցիումը կդիտարկի միայն այն կողմերի առաջարկները, որոնք «կարող են դառնալ ակումբի արժանի սեփականատերեր՝ ապահովելով դրա շարունակական զարգացումն ու հիմնվելով արդեն իսկ գրանցված հաջողությունների վրա»։

«Այս պրոցեսի ընթացքում TFG-ի առաջնահերթությունները կմնան անփոփոխ։ Մենք համակողմանի աջակցություն կցուցաբերենք ակումբին՝ խաղադաշտում հաջողությունների հասնելու և այն համայնքներում դրական փոփոխություններ խթանելու ուղղությամբ մեր աշխատանքը շարունակելու համար», – ասված է ակումբի հայտարարության մեջ։

Գործարար Դեն Ֆրիդկինին պատկանող «The Friedkin Group»-ը «Էվերթոնը» ձեռք է բերել 2024 թվականին։

Leave a comment