ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքմենբաշիից հրապարակած տեսանյութում լսվող երաժշտությունը հնչել է քաղաքի շատրվաններից։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
«Վարչապետի հրապարակման մեջ լսվող երաժշտությունը հնչում է շատրվաններից և շատրվանների երաժշտությունն է։ Տեսանյութը նկարահանվել է առավոտյան 05:30-ին և դրանով էլ գրավել է վարչապետի ուշադրությունը, որ այդ ժամին շատրվանները աշխատում են՝ և երաժշտական ուղեկցությամբ»,-ասացին լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշիից տեսանյութ էր հրապարակել, որտեղ հեծանիվ վարելուց հետո ողջունում էր հետևորդներին՝ «Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ» գրառմամբ։ Տեսանյութի ֆոնին հնչում էր ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Հասանիի «Aram Aram» երգը։
Հրապարակումը լայն արձագանք է ստացել ադրբեջանական սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերը ոգևորությամբ էին արձագանքել տեսանյութին։