Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումն Արգենտինայի ազգային հավաքականում դարձել է համաշխարհային սպորտի ամենամասշտաբային իրադարձությունը, հաղորդում է Livescore.com-ը:

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում կայացած Արգենտինա – Բենին (3:0) ընկերական հանդիպման հեռարձակումը դիտել է 3,5 միլիարդ մարդ: Ռեկորդը գրանցվել է խաղի 10-րդ րոպեին, երբ հանդիպումը դադարեցվել էր հրավառության համար, և ամբողջ ստադիոնը հոտնկայս ծափահարել էր Արգենտինայի հավաքականի ավագի պատվին ու վանկարկել նրա անունը:

Մինչև այս ամենամասշտաբային սպոտային իրադարձությունը 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչն էր, որը դիտել էր շուրջ 3 միլիարդ մարդ:

Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում դարձել էր գոլի ու 2 գոլային փոխանցման հեղիանակ: MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող 2005 թվականից էր խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 208 հանդիպում, դարձել 126 գոլի ու 70 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ Մեսին դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment