ԱԱԾ-ն հերքել է Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի  հետ զրույցում ԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների կողմից սահմանը հատելու լուրերը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հանգնված անձանց, որոնք ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել, և զրույցի փորձերից հետո փախել են։

«Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Leave a comment