Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում քննարկվել են Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Արցախի իրավիճակը

«Ապառաժ». Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է Diario Armenia-ն։

Քննարկման ընթացքում Սիսմանյանը Հայոց ցեղասպանության հետևանքները կապել է մերօրյա իրողությունների և Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Լոպես Գոլդարասենան անդրադարձել է մշակութային ցեղասպանության շարունակականությանը՝ ընդգծելով ժողովրդի ինքնության դեմ ուղղված հարձակումները։ Թուսը վերլուծել է ժխտողականությունը՝ որպես պետական քաղաքականություն, և դրա ազդեցությունը զոհերի վրա։

Մորենո Օկամպոն խոսել է Արցախի շրջափակման, հայ գերիների իրավիճակի, ինչպես նաև Սփյուռքի միջոցով դատական գործընթացներ նախաձեռնելու և քարոզարշավներ իրականացնելու հնարավորությունների մասին։

Քննարկումը բացած Ստրաչիան անդրադարձել է լրագրության դերին և Հայոց ցեղասպանության թեման ամենօրյա լրահոսում առավել տեսանելի դարձնելու անհրաժեշտությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment