Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանական երկաթուղին արդեն գրեթե մեկ տարի է՝ բաց է հայկական բեռների փոխադրման համար։
Այս մասին ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր նույնպես սկսվել է։
Փաշինյանը նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել TRIPP նախագիծը Հայաստանի տարածքում, ինչը թույլ կտա ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։