Ենթադրելի է, որ Հաննինգը հավանական լուրջ դերակատարում կարող է ունեցած լինել Արցախի բռնագաղթի, հանքերի յուրացման, Ալիեւի խավիարային դիվանագիտության հարցում. «Ազգ»

Թվում է՝ Գերմանիայում ինչ պտտվում է, Ռուսաստանի հանդեպ պատմությունից  մնացած թշնամանքի նստվածքն ունի, եւ պիտի կարդայինք, լսեինք, որ լրտեսական այս արտառոց պատմության մեջ շարժիչը ռուսական է:  Գերմանացիների համար միշտ նշավակելի Ռուսաստանը առայժմ դուրս է այս սկանդալից, իսկ Ադրբեջանի անունը հստակ շեշտում են ի թիվս այլ ԶԼՄ-ների «Դեր շպիգելը», «Դի վելթը», «Բիլդը»:

«Թե որ երկրի, ում համար է ենթադրաբար աշխատել Հեննինգը»  «Օսթդոյչե ալգեմայնեի» թղթակցի սույն հարցին ի պատասխան  ԳԴՀ կառավարության խոսնակը հոկտեմբերի 7-ի ասուլիսին չի հերքել թղթակից Ֆլորիան Վարվեգի « հօգուտ Իսրայելի եւ Ադրբեջանի» հիշատակումը:

Նույն օրվա «Բիլդը» մեկ էջ զբաղեցնող ծավալուն հոդվածի նախաբանում հստակ գրում է՝ «Հաննինգին կասկածում են, որ պետական գաղտնիքն առերեւույթ տրամադրել է օտար պետության՝ Ադրբեջանին»:

WDR-ի, NDR-ի եւ Süddeutsche Zeitung-ի հրապարակումների համաձայն, Հաննինգի՝ ենթադրաբար արտերկրի հետախուզական ծառայություններին տրամադրվող  վերլուծությունները Ռուսաստանի համար չեն կազմվել: Հայտնի է, որ Հաննինգը Իսրայելի հետ սերտ կապ է ունեցել, բայց հրապարակավ չի հիմնավորվել իսրայելական հետախուզական ծառայության հետ լրտեսության մեղադրանքը:

Այն հանգամանքը, որ Հաննինգը ֆինանսական  խնդիրներ է ունեցել, բնավ անհայտ փաստ չէ, գրում է «Բիլդը», նրա կենսաթոշակը տարիներ ի վեր առգրավված է, քանի որ Բալթյան երկրներում այն բանկը, որի վերահսկիչ խորհրդում Հաննինգը պաշտոնավարում էր, պատկանում էր մի օլիգարխի, որից վերցրել էին բանկը՝ սնանկ ճանաչելու հիմքով: Վերահսկիչ խորհրդի անդամներ Հաննինգը  եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ 73- ամյա Անդերս Ֆոգ Ռասմուսսենը բերման էին ենթարկվել: Կապ կա՞ Հաննինգի վերոհիշյալ կասկածելի գործարքների եւ պետական գաղտնիքները փոխանցելու մեջ, դեռեւս հայտնի չէ:

…Գերմանական «Շպիգելը» ծանուցել էր, թե հետաքննում են՝ արդյոք Հաննինգը կապ ունեցե՞լ է արդբեջացի գործակալի հետ: Այն փաստը, որ նա Բեռլինում եղել է Բաքվի կառավարության թելադրանքով գործող Գերմանաադրբեջանական ֆորումի վարչության անդամ, բավական խոսուն է, որքան էլ ադրբեջանական աղբյուրները ապատեղեկատվություն համարեն կասկածյալի՝ լրտեսական կապն Ադրբեջանի հետ:

…Եվ ուրեմն ենթադրելի է, որ Հաննինգը հավանական լուրջ դերակատարում կարող է ունեցած լինել Արցախի բռնագաղթի, հանքերի յուրացման, Ալիեւի խավիարային դիվանագիտության, ի վերջո Գերմանիայի կանցլերներ Շոլցի, Մերցի, ԳԴՀ նախագահ Շթայնմայերի, գերմանուհի եվրոպաշտոնյա Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ալիեւին «վստահելի գործընկեր» դիտարկելու, նրա հետ ռազմավարական սերտ հարաբերությունը խորացնելու հարցում:

Դեռ շատ ջուր կհոսի, ու հնարավոր է, էլ ոչ մի պատնեշ Ադրբեջանի փլուզումը կանգնեցնելու զորություն չունենա: Կհետեւենք, կլուսաբանենք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment