Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվել

Ռուսական շրջանները կրկին ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներին։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի-Sputnik. Բելգորոդի մարզի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը, այդ թվում ՝ մեկ երեխա, վիրավորվել են, հայտնել են տարածաշրջանի օպերշտաբում: Տուժածների թվում են մի տղամարդ, նրա կինը և10-ամյա որդին, ինչպես նաև ևս մեկ կին՝ բեկորային վնասվածքներով: Հետազոտության համար շտապօգնության բրիգադը կնոջը և երեխային տեղափոխել է բժշկական հաստատություններ։ Մյուս տուժածին բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ։

Հարձակման է ենթարկվել նաև Կալուգայի մարզը, ինչի հետևանքով տուժել է 9 մարդ, հայտնել են տեղի իշխանությունները: Հարվածը հասցվել է քաղաքային ենթակառուցվածքներին, կան վնասներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment