Ռուսաստանը և ԱՄՆ-ը քննարկում են տնտեսության մեջ մի շարք պոտենցիալ շահավետ նախագծեր. Պեսկով

Բաժանորդագրվել

Պեսկովը նաև մեկնաբանել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են մի շարք պոտենցիալ փոխշահավետ տնտեսական նախագծեր։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև մեկնաբանել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա խոսքով ՝ դիվանագետների խնդիրը խաղաղ գործընթացին անցնելու հնարավորություն գտնելն է։

«Դիվանագետների արվեստը հենց նրանում է, որ գտնեն ինչ-որ սողանցք, որը թույլ կտա դուրս գալ խաղաղ ճանապարհի վրա»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան շահագրգռված է խաղաղ կարգավորման ճանապարհով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմամբ: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևի կողմից համապատասխան պատրաստակամություն չի տեսնում։

Leave a comment