Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2026թ. հունվար-օգոստոս

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի 2,027,135.5 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2026թ․-ի հունվար-օգոստոսին ԱԱՀ ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 12․2%-ով և կազմել՝ 636,533.0 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 12․3%-ով և կազմել՝ 535,169.3 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 11․7%-ով և կազմել՝ 342,273.2 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 11․5%-ով և կազմել՝ 106,219.6 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 14․2%-ով և կազմել՝ 88,069.3 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 40․8%-ով և կազմել՝ 79,396.3 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 78․7%-ով և կազմել 61,779.9 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16․2%-ով և կազմել՝ 64,227.4 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալները նվազել են 0․6%-ով և կազմել՝ 48,629.1 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 25․6%-ով և կազմել՝ 64,838.6 մլն ՀՀ դրամ։

Leave a comment