https://arm.sputniknews.ru/20261008/trampy-minchev-25-milivon-dvolari-meta-i-bazhnetvomser-e-gnel-107872132.html
Թրամփը մինչև 25 միլիոն դոլարի *Meta-ի բաժնետոմսեր է գնել
Թրամփը մինչև 25 միլիոն դոլարի *Meta-ի բաժնետոմսեր է գնել
Sputnik Արմենիա
Հաշվետու փաստաթղթի համաձայն` օգոստոսին Թրամփն իրականացրել է ֆինանսական ակտիվների առուվաճառքի 517 գործարք։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T19:43+0400
2026-10-08T19:43+0400
2026-10-08T19:44+0400
դոնալդ թրամփ
բաժնետոմս
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/15/107094995_0:0:1501:844_1920x0_80_0_0_bab33179a23c5d6124a5e3aea61f2f07.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին ամերիկյան *Meta տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսեր է ձեռք բերել՝ մինչև 25 միլիոն դոլար արժողությամբ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, սա հետևում է հրապարակված ֆինանսական հաշվետվությունից։Փաստաթղթի համաձայն՝ օգոստոսին Թրամփն իրականացրել է ֆինանսական ակտիվների առուվաճառքի 517 գործարք։Ամենախոշոր գործարքը եղել է Meta*-ի 5-25 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերի գնումը օգոստոսի 21-ին՝ այդ օրը ներդրումային պորտֆելի ավելի լայնածավալ վերակազմավորման ֆոնին։CNBC հեռուստաալիքի վերլուծության համաձայն՝ վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 74,3-ից մինչև 273,3 միլիոն դոլար։ Հստակ գումարը հնարավոր չէ որոշել, քանի որ հաշվետվության մեջ յուրաքանչյուր գործարքի արժեքը նշված է որոշակի միջակայքով։ Գնումների ծավալը կազմել է առնվազն 44,2 միլիոն դոլար, իսկ վաճառքներինը՝ առնվազն 30,1 միլիոն դոլար։CNBC-ն նաև նշում է, որ 18 էջանոց հաշվետվությունը վկայում է Թրամփի ներդրումային պորտֆելի բարձր ակտիվության մասին, չնայած հունիսի և հուլիսի համեմատ գործարքների թվի նվազմանը, երբ նախագահը բացահայտել էր յուրաքանչյուր ամսվա ընթացքում ավելի քան հազար գործարքի մասին տեղեկությունը։*Meta-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցեր) գործունեությունը ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/15/107094995_0:0:1333:1000_1920x0_80_0_0_5691397c17f180472dbda2ce6edc50da.jpg.webp
դոնալդ թրամփ, բաժնետոմս, facebook, instagram, ամն
դոնալդ թրամփ, բաժնետոմս, facebook, instagram, ամն
Հաշվետու փաստաթղթի համաձայն` օգոստոսին Թրամփն իրականացրել է ֆինանսական ակտիվների առուվաճառքի 517 գործարք։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին ամերիկյան *Meta տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսեր է ձեռք բերել՝ մինչև 25 միլիոն դոլար արժողությամբ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, սա հետևում է հրապարակված ֆինանսական հաշվետվությունից։
Փաստաթղթի համաձայն՝ օգոստոսին Թրամփն իրականացրել է ֆինանսական ակտիվների առուվաճառքի 517 գործարք։
Ամենախոշոր գործարքը եղել է Meta*-ի 5-25 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերի գնումը օգոստոսի 21-ին՝ այդ օրը ներդրումային պորտֆելի ավելի լայնածավալ վերակազմավորման ֆոնին։
CNBC հեռուստաալիքի վերլուծության համաձայն՝ վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 74,3-ից մինչև 273,3 միլիոն դոլար։ Հստակ գումարը հնարավոր չէ որոշել, քանի որ հաշվետվության մեջ յուրաքանչյուր գործարքի արժեքը նշված է որոշակի միջակայքով։ Գնումների ծավալը կազմել է առնվազն 44,2 միլիոն դոլար, իսկ վաճառքներինը՝ առնվազն 30,1 միլիոն դոլար։
CNBC-ն նաև նշում է, որ 18 էջանոց հաշվետվությունը վկայում է Թրամփի ներդրումային պորտֆելի բարձր ակտիվության մասին, չնայած հունիսի և հուլիսի համեմատ գործարքների թվի նվազմանը, երբ նախագահը բացահայտել էր յուրաքանչյուր ամսվա ընթացքում ավելի քան հազար գործարքի մասին տեղեկությունը։
*Meta-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցեր) գործունեությունը ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական։