Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով

Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով

Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր՝ 0․8 °C-ով բարձր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 30․2 մմ, որը կազմել է նորմայի 95․6 %-ը։ Ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է սեպտեմբերի 9-ին Աշոցքում՝ -3․8 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ին՝ Մեղրիում՝ 36․6 °C։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Սեպտեմբերի առաջին տասնօրյակը սառն էր․ օրական օրական միջին ջերմաստիճանները շրջանների մեծ մասում ցածր էին նորմայից 1-2 °C-ով։ Սեպտեմբերի 8-10-ը բացասական ջերմաստիճաններ դիտվեցին Աշոցքում, Տաշիրում, Ապարանում, Ծաղկահովիտում և Ջերմուկում։

Ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները տաք էին՝ շրջանների մեծ մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-3 °C-ով։ Հատկապես բարձր ջերմային ֆոն դիտվեց սեպտեմբերի 23-25-ը, երբ մի շարք օդերևութաբանական կայաններում օդի օրական առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին իրենց պատմական արժեքները։ Այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանները Երևանում, Արարատյան դաշտում Սյունիքի և Տավուշի հովիտներում հիմնականում տատանվում էին 32-36 °C-ի սահմաններում, իսկ առանձին լեռնային շրջաններում գրանցվեցին 26-28 °C առավելագույն ջերմաստիճաններ։

Տեղումները հիմնականում դիտվեցին ամսվա առաջին տասնօրյակին և սեպտեմբերի 28-30-ը, այնինչ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը չորային էր։ Սեպտեմբերի 29-ին Հրազդանում գրանցվեց կարկուտ, որի տրամագիծը կազմել է 10 մմ։

1935 թվականից իրականացվող դիտարկումների համաձայն ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 16․4 °C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ սեպտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 111․4 մմ, իսկ ամենաչորը՝ 2007 թվականին՝ 1․7 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 4․2 մմ-ով։

Leave a comment