Հորմուզի նեղուցով նավագնացությունը կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամադ Մոխբերը։
«Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», – նշել է Մոխբերը, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։
Նա հավելել է, որ Թեհրանը «փոխում է իր ռազմավարությունը՝ համապատասխան հակառակորդի ռազմավարության փոփոխությանը»։
Ինչպես նշել է Մոխբերը, Իրանի գործողությունները կարող են լինել զանազան, բայց Իսլամական Հանրապետության ղեկավարությունն անում է այն ամենն, ինչը համապատասխանում է պետության լավագույն շահերին:
Հոկտեմբերի 8-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումները, որ Հորմուզի նեղուցը փակ է, և որ Թեհրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ։
CENTCOM-ի պնդմամբ՝ ներկայում Հորմուզի նեղուցով անցնում են առևտրային նավեր, որոնք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։