https://arm.sputniknews.ru/20261008/ukrainakan-anodachunery-dvoneckum-grvohel-en-karmir-khachi-pahestn-u-bernatarnery-mirvoshnik-107871129.html
Ուկրաինական անօդաչուները Դոնեցկում գրոհել են Կարմիր խաչի պահեստն ու բեռնատարները․ Միրոշնիկ
Ուկրաինական անօդաչուները Դոնեցկում գրոհել են Կարմիր խաչի պահեստն ու բեռնատարները․ Միրոշնիկ
Sputnik Արմենիա
Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։ Ինքնաթիռային տիպի երկու անօդաչու թռչող սարք հարվածներ են հասցրել պահեստի տարածքին ժամը 03:00-ին և 05:45-ին։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T19:19+0400
2026-10-08T19:19+0400
2026-10-08T19:19+0400
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռոդիոն միրոշնիկ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0e/105781365_0:0:3140:1767_1920x0_80_0_0_3573228ab65860e6b201cdf69e5661bf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերին հարվածներ են հասցրել Դոնեցկում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պահեստին, ինչի հետևանքով վնասվել են կազմակերպության երեք բեռնատարներ և ոչնչացվել է մարդասիրական բեռների մի մասը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։ Ինքնաթիռային տիպի երկու անօդաչու թռչող սարք հարվածներ են հասցրել պահեստի տարածքին ժամը 03:00-ին և 05:45-ին։Դիվանագետը կարծում է, որ հարվածը հասցվել է դիտավորյալ, թեև պահեստն ու ավտոմեքենաները մակնշված են եղել Կարմիր խաչի խորհրդանիշներով։ Նա ընդգծել է, որ կատարվածը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է, որոնք նախատեսում են ԿԽՄԿ աշխատակիցների և գույքի հատուկ պաշտպանություն։Այս կապակցությամբ Միրոշնիկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանն աջակցող երկրներին կոչ է արել գնահատական տալ կատարվածին։«Կիևի գրոհայինների և Ուկրաինայի իշխանությունների նման ոտնձգությունը պետք է միանշանակ գնահատական ստանա այն պետությունների կողմից, որոնք աջակցում են ԿԽՄԿ գործունեությանը և հաշվի են նստում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հետ, որոնք պարտադիր են բոլոր երկրների համար»,-հայտարարել է նա։Ավելի ուշ «Սոլովյով LIVE»-ի եթերում Միրոշնիկը տեղի ունեցածը կապել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների ավելի լայն էսկալացիայի հետ։ Նա մեղադրել է արևմտյան երկրներին այն բանի համար, որ Ուկրաինայի շարունակական ֆինանսավորումը նպաստում է այդ էսկալացիային, և նշել է՝ կասկածում է, նրանք կդատապարտեն այդպիսի գործողությունները։«Ես չեմ տեսնում այն սահմանը, որը կկանգնեցներ ահաբեկիչներին, հատկապես, երբ նրանց այդքան ակտիվորեն աջակցում են այն երկրները, որոնք շարունակում են նրանց գումար տալ և, ըստ էության, հանդես գալ որպես հանցակիցներ։ Եվ, իհարկե, նրանցից դատապարտում սպասել, կարծում եմ, չարժե»,-ասել է դիվանագետը։Միրոշնիկի պնդմամբ՝ գարնանը Ուկրաինայի ֆինանսավորումն ավելացնելու արևմտյան երկրների խոստումներից հետո հաճախակի են դարձել թիրախային հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների, բուժաշխատողների և տրանսպորտի վրա։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0e/105781365_409:0:3140:2048_1920x0_80_0_0_67817e4f3626827d88ae2dd7aea4dccb.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռոդիոն միրոշնիկ, ռուսաստան, ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռոդիոն միրոշնիկ, ռուսաստան, ուկրաինա
Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։ Ինքնաթիռային տիպի երկու անօդաչու թռչող սարք հարվածներ են հասցրել պահեստի տարածքին ժամը 03:00-ին և 05:45-ին։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերին հարվածներ են հասցրել Դոնեցկում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պահեստին, ինչի հետևանքով վնասվել են կազմակերպության երեք բեռնատարներ և ոչնչացվել է մարդասիրական բեռների մի մասը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։ Ինքնաթիռային տիպի երկու անօդաչու թռչող սարք հարվածներ են հասցրել պահեստի տարածքին ժամը 03:00-ին և 05:45-ին։
«ԴԺՀ տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են ԿԽՄԿ-ի երեք բեռնատարներ, որոնք կրում էին Կարմիր խաչի խորհրդանիշները, ինչպես նաև ոչնչացվել են շինանյութեր, որոնք գտնվում էին ինչպես տարածքում, այնպես էլ պահեստի շենքում»,-հայտնել է Միրոշնիկը։
Դիվանագետը կարծում է, որ հարվածը հասցվել է դիտավորյալ, թեև պահեստն ու ավտոմեքենաները մակնշված են եղել Կարմիր խաչի խորհրդանիշներով։ Նա ընդգծել է, որ կատարվածը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է, որոնք նախատեսում են ԿԽՄԿ աշխատակիցների և գույքի հատուկ պաշտպանություն։
Այս կապակցությամբ Միրոշնիկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանն աջակցող երկրներին կոչ է արել գնահատական տալ կատարվածին։
«Կիևի գրոհայինների և Ուկրաինայի իշխանությունների նման ոտնձգությունը պետք է միանշանակ գնահատական ստանա այն պետությունների կողմից, որոնք աջակցում են ԿԽՄԿ գործունեությանը և հաշվի են նստում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հետ, որոնք պարտադիր են բոլոր երկրների համար»,-հայտարարել է նա։
Ավելի ուշ «Սոլովյով LIVE»-ի եթերում Միրոշնիկը տեղի ունեցածը կապել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների ավելի լայն էսկալացիայի հետ։ Նա մեղադրել է արևմտյան երկրներին այն բանի համար, որ Ուկրաինայի շարունակական ֆինանսավորումը նպաստում է այդ էսկալացիային, և նշել է՝ կասկածում է, նրանք կդատապարտեն այդպիսի գործողությունները։
«Ես չեմ տեսնում այն սահմանը, որը կկանգնեցներ ահաբեկիչներին, հատկապես, երբ նրանց այդքան ակտիվորեն աջակցում են այն երկրները, որոնք շարունակում են նրանց գումար տալ և, ըստ էության, հանդես գալ որպես հանցակիցներ։ Եվ, իհարկե, նրանցից դատապարտում սպասել, կարծում եմ, չարժե»,-ասել է դիվանագետը։
Միրոշնիկի պնդմամբ՝ գարնանը Ուկրաինայի ֆինանսավորումն ավելացնելու արևմտյան երկրների խոստումներից հետո հաճախակի են դարձել թիրախային հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների, բուժաշխատողների և տրանսպորտի վրա։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։