Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև անուղղակի երկխոսությունը շարունակվում է, և կողմերը միմյանց գրավոր ուղերձներ են փոխանցում։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Բանակցային գործընթացը շարունակվում է, և կողմերը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։ Արաղչին հավելել է, որ Թեհրանը ներկայացրել է իր առաջարկը՝ այսպես կոչված՝ յոթնօրյա ծրագիրը, և իրանական կողմի ներկայացուցիչները լսել են ամերիկյան կողմի տեսակետներն այդ հարցի վերաբերյալ։
«Ներկայումս մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ դիրքորոշումը և, կարծում եմ, առաջիկա օրերի ընթացքում պատասխան կտանք»,- ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։