Հայաստանը քննարկում է ԱԷԿ-ի վերաբերյալ ՌԴ առաջարկը, որոշում կկայացնի 2027 թ.-ին. Խուդաթյան

https://arm.sputniknews.ru/20261008/hhn-qnnarkum-e-aek-i-veraberjal-rd-arajarky-vorvoshum-kkajacni-2027-t-in-khudatjan-107834731.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՀՀ–ն քննարկում է ատոմակայանի վերաբերյալ ՌԴ առաջարկը, բայց որոշում կկայացնի 2027 թ.-ին. Խուդաթյան

Sputnik Արմենիա

ՀՀ–ն քննարկում է ատոմակայանի վերաբերյալ ՌԴ առաջարկը, բայց որոշում կկայացնի 2027 թ.-ին. Խուդաթյան

2026-10-08T00:00+0400

true

PT3M02S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107834566_125:0:1068:707_1920x0_80_0_0_aec111bce470c4e9fcdfc4c3ca5deb6c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան, մոդուլային ատոմակայան, դավիթ խուդաթյան, ռուսաստան, видео

ատոմակայան, մոդուլային ատոմակայան, դավիթ խուդաթյան, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Միայն ատոմակայանի մոդելն ընտրելուց հետո են ՀՀ իշխանությունները մտադիր պարզաբանել մնացած մանրամասները և անցնել շինարարության փուլին, իսկ արտադրող երկիրը կորոշվի մոդելի և ռեակտորի տեսակի ընտրության հիման վրա։

Հայաստանը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկը, բայց նոր ատոմակայանի մոդելը վերջնական կորոշվի 2027 թվականի առաջին կեսին, որից հետո արդեն կքննարկվի արտադրող երկրի հետ կապված այլ մանրամասներ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց ՀՀ տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Դրանից հետո հույս ունեմ, որ արագ կանցնենք շինարարության փուլին»,–ասաց Խուդաթյանը։

Նրա խոսքով`ատոմակայանի մոդելով և տեսակով պայմանավորված, պարզ կլինի նաև արտադրող երկիրը։ Ըստ Խուդաթյանի` այս պահին ուսումնասիրում են առաջարկները, որոնք ստացել են Ռուսաստանից, ԱՄՆ–ից, եվրոպական երկրներից, Չինաստանից, Կորեայից։

«Այժմ քննարկում ենք Ռուսաստանի առաջարկը, որը պիտի մեր թիմով նորից քննարկենք։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները, քանի որ դրանք իրարից տնտեսապես և կառուցվածքային առումով էական տարբեր են»,–ասաց նա։

Նա հիշեցրեց, որ սկզբում նպատակաուղղված էինք մոդուլային տիպի փոքր ռեակտորներով ատոմակայան կառուցել և ուսումնասիրում էին առաջին հերթին այդ ուղղությամբ առաջարկները։

«Բայց հիմա դեպքերի արագ զարգացումը՝ կախված արհեստական բանականության գործարանների հետ, ավելացել է նաև Հայաստանում էներգետիկ պահանջարկը, այսինքն՝ եթե մենք 1․5–2 տարի առաջ ունեինք էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա և այսուհետև հնարավոր չէ ավելցուկ ունենալ… Շատ կարևոր է, որ մենք տնտեսական ճիշտ հաշվարկ անենք, որովհետև խոսքը թանկ արժողության ատոմակայանների մասին է»,–ասաց նա։

Խուդաթյանը չհամաձայնեց այն մտքի հետ, թե ատոմակայանի հարցում երկրի ընտրությունը քաղաքական է։

«Սա տնտեսական հարց է, որովհետև խոսքը մի քանի միլիարդ դոլար միմյանցից տարբեր արժողությամբ գնային առաջարկների մասին է։ Այն արժեքը, որը կորոշվի ատոմակայանի մասով, այդ արժեքը ներառվելու է սակագնում և էական ազդեցություն է ունենալու սակագնի վրա։ Հետևաբար, մենք տնտեսական կտորը չենք կարող ոչ մի պարագայում ստորադասել և չենք էլ ստորադասելու։ Որովհետև արժեքների տարբերությունը տարբեր երկրների առաջարկների միջև կարող է մի քանի տասնյակ դրամի ազդեցություն ունենալ սակագնի վրա։ Դա Հայաստանի համար ճոխություն է, մենք քաղաքական ոչ մի նպատակահարմարություն չենք պատրաստվում մեր քաղաքացիների համար բեռ դարձնել և շարժվելու ենք բացառապես անվտանգության և տնտեսական գործոնները հաշվի առնելով»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։

Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։

Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Leave a comment