«Արդեն օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիտորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչպիսի տեղեկություն է արդեն հասանելի, և մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվությանը, դրա՝ հաջորդիվ լրացմանը, ըստ աստիճանակարգի՝ կկիրառենք անհրաժեշտ խստագույն հսկողություն՝ ջերմաչափում։ Անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է կիրառման»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի փաստմանը՝ սոցցանցերում մեծ մտահոգության տեղիք է տալիս մի լուր, որը վերաբերվում է թոքային ժանտախտին, որը ծավալվում է ՌԴ-ում, ու դրա մասին մտահոգիչ շատ հրապարակումներ կան, և հարցին՝ ինչ է անում ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ, այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն աշխատում է նաև ԱՀԿ-ի հետ ու նշեց․ «Եթե այս բոլոր տեղեկություններն ու կասկածները տեղին լինեն, ապա այո, այս հիվանդությունը բավական ծանր հիվանդություն է։ Թոքային ժանտախտի տեսակը օդակաթիլային եղանակով է փոխանցվում, նաև սերտ շփման եղանակով։ Եթե հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, մահացության ռիսկը բարձր է։ Ուշադիր ու զգոն ենք»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: