Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 6629 մարդ։
հաղորդում է BFMTV-ն, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը։
Երեքշաբթի երեկոյի դրությամբ, ըստ նախարարի, բողոքի ցույցերի հետևանքով տուժել է 761 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև 215 աշակերտ և դպրոցների 89 աշխատակից։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի պատճառով կաթվածահար է եղել 180 դպրոցների աշխատանքը։
Փարիզում ցուցարարները քանդում են գրասենյակները և խանութների ցուցափեղկերը, ոստիկանությունն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ է կիրառում. Ֆրանսիայում շարունակվում են աշակերտների բողոքի ակցիաները։
Ֆրանսիայի մայրաքաղաքի աշակերտներն ու ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը և բարելավել ուսումնական պայմանները։