Առաջիկա տարիներին Հայաստանի պետական պարտքը կմնա ՀՆԱ–ի 50%-ից ցածր մակարդակում. ֆիննախ

https://arm.sputniknews.ru/20261007/arajika-tarinerin-hajastani-petakan-partqy-kmna-hnai-50-ic-catsr-makardakum-finnakh-107823294.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/226/96/2269650_0:0:1465:1099_1920x0_80_0_0_b9cb9e7e228fd794f6d3471eabcf2ae7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հնա (համախառը ներքին արդյունք), պետական պարտք, հայաստան, հհ ֆինանսների նախարարություն

հնա (համախառը ներքին արդյունք), պետական պարտք, հայաստան, հհ ֆինանսների նախարարություն

Բաժանորդագրվել

2027 թվականին պետական պարտքի սպասարկմանը կուղղվի բյուջետային բոլոր ծախսերի 10%-ից մի փոքր ավելին (1 մլրդ 142 մլն դոլար)։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության պարտքը կմնա ՀՆԱ-ի 50%-ի նշաձողից ցածր (2025 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 47,2%-ը կամ բացարձակ թվերով՝ 14 մլրդ 41 մլն դոլար՝ խմբ.)։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով 2027 թվականի պետբյուջեի նախագիծը, որը հաստատվել է կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով։

Պետական պարտքի սպասարկմանը կուղղվի բյուջետային բոլոր ծախսերի մոտ 11%-ը։

Ինչ վերաբերում է բյուջեի պակասուրդին, ապա 2026 թվականի բյուջեի նախագծի համեմատ այն 4,5%-ից կնվազի մինչև 3,4%, իսկ առաջիկա մի քանի տարիներին պետք է 2%-ից ցածր դառնա։

Նշենք, որ 2027 թվականի պետբյուջեի նախագծում կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կազմում են 416,8 մլրդ դրամ կամ 1 մլրդ 142 մլն դոլար, այսինքն՝ բյուջեի ընդհանուր ծախսերի 10,24%-ը։ Բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կկազմեն 3 տրլն 604 մլրդ դրամ (շուրջ 10 մլրդ դոլար), ծախսերը (համայնքային բյուջեները չհաշված)՝ 4 տրլն 72 մլրդ դրամ (11,2 մլրդ դոլար)։ Եկամուտները կաճեն մոտ 17%-ով, ծախսերը՝ 12%-ով։ Բյուջեի պակասուրդը բացարձակ թվերով կկազմի 468 մլրդ դրամ կամ 1,3 մլրդ դոլար։

Leave a comment