Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Կապակցվածություն և ենթակառուցվածքներ. կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը» խորագրով պանելային քննարկմանը, որը կայացել է ՀՀ Կառավարության և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կազմակերպած՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի շրջանակներում:
ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ Հարավային Կովկասում և դրանից անդին ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները և միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
Վահան Կոստանյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: