Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար

Քաղաքականություն

07.10.2026 | 17:51

Ադրբեջանը բողոք է հայտնել գերմանական Der Spiegel պարբերականում երկրի անունը հիշատակելու կապակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի նկատմամբ իրականացվող հետաքննության շրջանակում։ Ադրբեջանական իշխանամերձ APA-ի՝ դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն այս առնչությամբ հատուկ ծառայությունների և դիվանագիտական խողովակներով բողոք է հայտնել ինչպես Գերմանիայի կանցլերի աշխատակազմին, այնպես էլ այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Նշենք, որ գերմանական Der Spiegel պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանnինգի նկատմամբ իրականացվող հետաքննության կապակցությամբ հիշատակել էր Ադրբեջանը։

Պարբերականը պնդում է, որ 1998-2005 թվականներին Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) ղեկավարած Ավգուստ Հաննինգը լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին, պատրաստել որոշակի գաղտնի զեկույցներ և դրանք փոխանցել ադրբեջանական կողմին։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդն էր այս հրապարակման առնչությամբ հայտարարություն տարածել՝ այն անվանելով Բաքվի դեմ ակտիվորեն իրականացվող վարկաբեկման արշավի մաս»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment