«Երեխուս լացի համար պատասխան եք տալու»․ քաշքշուկ՝ ոստիկանների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Ավան վարչական շրջանում՝ շուկայի ապամոնտաժման ընթացքում, լարված իրավիճակ է ստեղծվել ոստիկանների և աշխատակիցների միջև։

Ոստիկանները տղամարդուց պահանջել են երեխային փոխանցել կնոջը, իսկ իրեն՝ իրենց հետ գնալ։ Տղամարդը, սակայն, պահանջել է ներկայացնել իրեն բերման ենթարկելու հիմքը և համապատասխան փաստաթուղթ։

«Ինչի՞ համար եք ինձ տանում։ Թուղթ ցույց տվեք՝ ինչի՞ համար եք ինձ տանում»,- լսվում է կադրերում։

Քաշքշոցի ընթացքում տղամարդը ոստիկաններին ասել է․ «Երեխուս լացի համար պատասխան եք տալու»։

Alpha News

Leave a comment