«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ է իրականացրել․ հաղորդում է ներկայացվել ՔԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որի «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Իսկ ռեստորանի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ռեստորանի աշխատակիցն ազատվել է աշխատանքից․ «Իրավիճակին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց՝ իրավական մարմիններին դիմելու հարցում»։

Leave a comment