ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցեն 9 երկրի առաջնորդ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներ կդառնան համագործակցության ինը երկրի առաջնորդները։

Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Ինչ վերաբերում է անմիջապես գագաթնաժողովին, ապա իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ պետությունների ինը ղեկավարներ։ Թուրքմենստանի և Ռուսաստանի առաջնորդներից բացի, դրանք են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը, Բելառուսի նախագահը, Ղրղզստանի նախագահը, Ղազախստանի նախագահը, Տաջիկստանի նախագահը, Ուզբեկստանի նախագահը»,- թվարկել է Ռուսաստանի առաջնորդի օգնականը։

Leave a comment