Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, վերջակետ․ Ռուբիո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Թեհրանը չի ունենա ո՛չ միջուկային զենք, ո՛չ էլ միջուկային ծրագիր մշակելու կարողություն։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Վերջակետ։ Ես չեմ խորանա այն հարցի մանրամասների մեջ, թե ինչն է ընդունելի, իսկ ինչը՝ ոչ, սակայն նրանք չեն ունենա միջուկային ծրագիր։ Ցանկացած պայմանավորվածություն, որին նրանք կհամաձայնեն և որը ԱՄՆ-ն ընդունելի կհամարի, պետք է ենթադրի, որ Իրանը չի ունենա միջուկային զենք»,- ասել է նա Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Leave a comment