ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել աշակերտուհու նկատմամբ բռնության տեսանյութի առնչությամբ

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել համացանցում տարածված այն տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա, որում ուսուցչուհին բռնություն է գործադրում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է Aysor.am-ը:

Ավելի վաղ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ուսուցչուհին բռնություն գործադրում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դպրոցի տնօրենին համապատասխան քայլեր ձեռնարկել աշակերտուհու նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի առնչությամբ և արդյունքների մասին տեղեկացնել գերատեսչությանը։

Leave a comment