Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՔՊ վարչության նիստի ժամանակ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
ArmLur.am-ի տեղեկություններով Օրդյանը Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության աշխատկից էր:
ArmLur.am–ի տեղեկություններով Օրդյանը իշխանական շրջանակներում հայտնի է որպես ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից։ Նրա մասնակցությունը ՔՊ-ական միջոցառումներին և Փաշինյանի հետ հանրային միջոցառումներին, այդ թվում՝ հեծանվային երթերին, նախկինում ևս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Նա շատ ակտիվ կուսակցական աշխատանքներով է զբացվաց, ՔՊ-ի ամենաակտիվ աջակիցներից էր: Սակայն կուսակցության ներքին կարգապահական որոշումները խախտելու պատճառով վարչությունը նրան հեռածրել է կուսակցությունից: