Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստամբուլի արևմտյան հատվածում գտնվող դպրոցներից մեկում աշակերտուհին դանակով վիրավորել է առնվազն հինգ աշակերտուհու. տուժածները հոսպիտալացվել են։
«Երեքշաբթի առավոտյան՝ ժամը 8:40-ին, Բաշակշեհիր շրջանի միջնակարգ դպրոցում աշակերտուհիների միջև տեղի ունեցած վեճի հետևանքով հինգ աշակերտուհի է վիրավորվել։ Տուժածները հոսպիտալացվել են»,- հայտնել են Ստամբուլի նահանգապետի գրասենյակից։
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։