Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը հազվադեպ է ոչ աշխատանքային օր լինում՝ նրա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով. այս մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահի համար այս օրը հազվադեպ է լիովին տոնական լինում։ Վաղը, օրինակ, պետության ղեկավարը մի շարք միջազգային հեռախոսազանգեր է նախատեսել», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ըստ Պեսկովի՝ զանգերից մի քանիսը կապված կլինեն ծննդյան օրվա շնորհավորանքների հետ։ Բացի այդ, պետության ղեկավարի օրակարգում նախատեսված են նաև այլ միջոցառումներ, որոնց մանրամասները Կրեմլը կհայտնի ավելի ուշ։