Սփյուռքի գործերի նոր հանձնակատարներ են նշանակել (PAN.am)

Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի նոր հանձնակատարներ են նշանակել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները։

Խավիեր Փոլադյան Ալաբաչյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։

Մյուս որոշմամբ նույն կարգավիճակով օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակվել նաև Հայկ Շահբազյանը։

Խավիեր Փոլադյան Ալաբաչյանը մինչ նշանակումը զբաղեցրել է ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Ուրուգվայի մասնաճյուղի Կրթական բաժնի տնօրենի պաշտոնը։ Որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ՝ նա զբաղվել է Սփյուռքում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման և կրթական ծրագրերի մշակման հարցերով:

Leave a comment