ԱՄՆ-ին Իրանի հետ բանակցություններ պետք չեն․ Փեզեշքիան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չունի Իրանի հետ բանակցությունների անհրաժեշտություն, իսկ Թեհրանը իմաստ չի տեսնում երկխոսության մեջ մտնել այն կողմի հետ, որը սպառնալիքներ է հնչեցնում։

«ԱՄՆ-ի հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պատերազմ է պարտադրվում։ Բանակցություններից հետո մենք երեք անգամ ենթարկվել ենք հարձակման, ինչը ցույց է տալիս, որ նրանք չեն ձգտում բանակցությունների»,- ասել է Փեզեշքիանը՝ ըստ նրա մամուլի ծառայության հաղորդագրության։

Ընդունելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ Իրանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի նպատակը երկրի վարչակարգի տապալումն է։

Leave a comment