Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ
Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ։
Հանրային նշանակության շենքերի «զավթման և դրանք փլատակների կամ բիզնեսի վերածման» կեղծ պնդումները և այդ շինությունների լուսանկարների հրապարակումը որևէ մեկին իրավունք չի տալիս բացահայտ սուտ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել։
Համոզիչ չեն են նաև երեխաների կրթական շահերի պաշտպանության մասին հայտարարությունները, երբ իշխանություններն իրենք են խոչընդոտում այդ շահերին ծառայող նախաձեռնություններին։ Դրա խոսուն օրինակն է Մայր Աթոռի նախաձեռնած «Թումո» կենտրոնի ծրագրով նոր կրթօջախի իրագործումը․ շուրջ 2500 երեխաների ու պատանիների արդիական կրթություն տրամադրելուն միտված այս նախաձեռնությունը բախվում է իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտներին։
Հայոց Հայրապետի գահակալության ընթացքում իրականացված մեծածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքները՝ ուղղված ազգային հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ու հարստացմանը, Եկեղեցու հետևողական ջանքերի խոսուն ու տեսանելի վկայություններն են։ Այս իրողությունները լռության մատնելը խեղաթյուրում է իրականությունը և մոլորեցնում հանրությանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: