ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոնի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը փոխվարչապետը կարեւորել է մասնավոր հատվածում ՎԶԵԲ ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ:
Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ ծրագրերի կարեւորությունը հետեւյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության եւ այլընտրանքային էներգիայի զարգացում եւ ՓՄՁ ոլորտի զարգացում:
Պիեր Հեյլբրոնը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը եւ հույս հայտնել, որ մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն կառավարության բարեփոխումների իրականացմանը: