Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգերի լիգայի խաղարկության A3 խմբի երրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Անգլիայի ընտրանուց, հայտնում է ArmSport.am-ը։
«Երեք առյուծների» տպավորիչ հաղթանակի հիմքը դրվեց արդեն 8-րդ րոպեին, երբ հաշիվը բացեց Հարի Քեյնը: 21-րդ րոպեին Ջուդ Բելինգեմը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 39-րդ րոպեին Էնթոնի Գորդոնը խփեց երրորդ գնդակը: Մինչև ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, Բուկայո Սական հաշիվը դարձրեց 0-4:
Երկրորդ խաղակեսում հյուրերի բացահայտ գերիշխանությունը շարունակվեց: 53-րդ րոպեին Քեյնը դարձավ դուբլի հեղինակ, իսկ 68-րդ րոպեին իր երկրորդ գնդակը խփեց նաև Սական: Հանդիպման վերջնակետը 87-րդ րոպեին դրեց Մորգան Ռոջերսը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը: