Գևորգ Թամամյանը Բոստոնից մեկնարկել է «Ճանապարհ դեպի Ժնև» նախաձեռնությունը

ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանը Բոստոնից մեկնարկել է «Ճանապարհ դեպի Ժնև» (The Road to Geneva with Dr. Gevorg Tamamyan) նախաձեռնությունը՝ կոչ անելով ԱՄՆ-ին և Արգենտինային վերադառնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։

Բոստոնը ճանապարհի սկիզբն է։ Առաջիկայում նախատեսվում են այցելություններ աշխարհի տարբեր մայրցամաքներ՝ մարդկանց հետ անմիջական հանդիպումների, նրանց խնդիրները լսելու, առողջապահության մարտահրավերները քննարկելու և ապագայի իր տեսլականով կիսվելու համար։

Այս ճանապարհի հիմքում մեկ առանցքային գաղափար է՝ «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի»։

ԱՀԿ հաջորդ գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է 2027 թվականին։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment