Խաղաղությունը վերածվելու է նոր բաց կոնֆլիկտի, քանի որ ստեղծված ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել․ քաղաքագետ

Խաղաղություն «հաղթողի պայմանով» կամ «հարկադիր խաղաղությունը» հենց սա է:

Հայաստանի իշխանություններին արգելված է խոսել որևէ պատմական արդարության մասին և պարտադրված է «նոր պայմաներով կյանք», որն էլ Հայաստանի իշխանություններն ամփոփել են «իրական Հայաստան» անունը կրող ադրբեջանական նախագծի մեջ:

Երբ ասում ենք, որ երկարաժամկետ (15+ տարի) հեռանկարում, իսկ ես վախենում եմ, որ նույնիսկ միջնաժամկետն (5-10 տարի) է կասկածի տակ, խաղաղությունը վերածվելու է նոր բաց կոնֆլիկտի, հիմքում ոչ թե էմոցիաներ կամ վատատեսությունն է, այլ կոնֆլիկտների պատմության անալոգիան, քաղաքական ու միջազգային հարաբերությունների տեսությունները, որոնք հուշում են, որ ստեղծված ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել:

Ընդ որում՝ սա չի նշանակում, որ ստատուս քվոյի փոփոխությունը պարտադիր պետք է լինի հօգուտ Հայաստանի և հայերի:

Ստատուս քվոյի փոփոխությունը կարող է ընդհանրապես ոչնչացնել հայկական այսօրվա թեկուզ սահմանափակ ինքնիշխանությունը, եթե իհարկե այս գիտակցումը չամրապնդենք մեր գլխի մեջ ու չսկսենք կյանքին, պետությունների միջև հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու մեր աշխարհագրությանը լուրջ վերաբերվել:

 

Արա Պողոսյան

Քաղաքագետ

Leave a comment