https://arm.sputniknews.ru/20261003/rusakan-zvorqy-verahskvoghutjun-e-hastatel-kharkvovi-marzi-nvovaja-kazachjaji-nkatmamb-rd-pn-107651254.html
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք գյուղը վերածել էին ամրացված… 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T13:30+0400
2026-10-03T13:30+0400
2026-10-03T13:31+0400
խարկով
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107650569_0:0:3072:1728_1920x0_80_0_0_6deb0b7237e1c4deb7c2a828dcf7ab4d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Վերահսկողությունը հաստատվել է «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանման գործողությունների շնորհիվ։ՌԴ ՊՆ–ից նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ակտիվ մարտերը Խարկովի մարզի Պրիկոլոտնեի և Սոսնովի Բորի ազատագրման համար։Նովայա Կազաչյան Խարկովի մարզի գյուղ է, որը գտնվում է Կազաչյա Լոպան գյուղից մոտավորապես 3 կմ հարավ՝ ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
խարկով
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107650569_205:0:2936:2048_1920x0_80_0_0_bfe604c72448810ee26c10c80b13cc44.jpg.webp
խարկով, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
խարկով, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք գյուղը վերածել էին ամրացված տարածքի։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Վերահսկողությունը հաստատվել է «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանման գործողությունների շնորհիվ։
ՌԴ ՊՆ–ից նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ակտիվ մարտերը Խարկովի մարզի Պրիկոլոտնեի և Սոսնովի Բորի ազատագրման համար։
Նովայա Կազաչյան Խարկովի մարզի գյուղ է, որը գտնվում է Կազաչյա Լոպան գյուղից մոտավորապես 3 կմ հարավ՝ ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։