Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։
Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։
«ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը, շարունակական ձախողումներից հետո, չի դադարում խոսել, և այժմ նրա խոսքերը գերազանցել են նույնիսկ իր իսկ երևակայության սահմանները», – X սոցիալական ցանցում գրել է Ռեզային:
«Ձեր երևակայության մեջ դուք կարող եք հաղթել ամեն օր։ Սակայն իրականությունը կերտվում է Իրանի, նրա ժողովրդի, զինվորների ու հրթիռների միջոցով»,- հավելել է նա։