Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում

Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լեհաստանի հավաքականի կազմում (տեսանյութ):

Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում լեհերը սեփական խաղադաշտում 6 անպատասխան գնդակ են ուղարկել Ռումինիայի հավաքականի դարպասը: 38-ամյա հարձակվողն աչքի է ընկել հանդիպման 24-րդ, 47-րդ և 86-րդ րոպեներին:

Ռոբերտ Լևանդովսկին ազգային թիմի կազմում նախորդ անգամ երեք գոլ խփել էր 2019 թվականի հեկտեմբերին: Նա արգենտինացի Լիոնել Մեսիից հետո երկրորդ ֆուտբոլիստն է, որը հավաքականում հեթ-տրիկ է գրանցում 38 տարեկան դառնալուց հետո:

Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 170-րդ հանդիպումը և գրանցել 7-րդ հեթ-տրիկը՝ գոլերի թիվը հասցնելով 92-ի:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment