Ատամնաբույժի սպшնությшն մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում տեղի էր ունեցել աղմկահարույց սպանություն։ Երկու եղբայր, որոնցից մեկը՝ անչափահաս, իրենց տան դիմաց դաժան ծեծի էին ենթարկել և սպանել ատամնաբույժ Արթուր Ավագյանին՝ երեք անչափահաս երեխաների հորը։

 

Միջադեպը կապված է եղել ատամնաբույժի երիտասարդ դստեր հետ։ Երիտասարդները աղջկա հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Խոսակցությունը, սակայն, թեժացել է և ողբերգական ավարտ ունեցել։

 

Այժմ կալանքի տակ են եղբայրներ Ջանշին Սիրեկանյանն ու Սիրեկան Սիրեկանյանը։ Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը, իսկ դատախազությունը գործն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության։

 

Սիրեկանյան եղբայրների պաշտպանությամբ նախաքննության փուլում զբաղվել է փաստաբան Արմեն Պողոսյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով եղբայրներին առաջադրված՝ սպանության մեղադրանքին, հայտնեց, որ նրանք ցուցմունք չեն տվել։

Փաստաբանի խոսքով՝ եղբայրները շարունակում են մնալ կալանքի տակ։ Սիրեկանը, որը օրեր առաջ է չափահաս դարձել, պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում՝ անչափահասների համար նախատեսված բաժանմունքում։ Պողոսյանի փոխանցմամբ՝ նա հոգեբանական որևէ խնդիր չունի։ Մյուս եղբայրը, սակայն, հոգեբանական խնդիրներ ունի։ Սակայն երկուսն էլ ճանաչվել են մեղսունակ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment