Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ վարչակազմը հնարավոր է համարում, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ավիաընկերության չվերթի երկրորդ օդաչուն կապեր է ունեցել Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան Հարավային մարգատենում լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Լսածս տեղեկությունների հիման վրա կասեի՝ այո։ Սակայն մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- պատասխանել է Թրամփը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք նա տեղեկություն է ստացել Flydubai-ի օդաչուի և Իրանի միջև հնարավոր կապի վերաբերյալ։
Սեպտեմբերի 30-ին Flydubai-ի ինքնաթիռը ինքնաթիռի առևանգման մասին ազդանշան է տվել։ Ավելի ուշ այն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։