Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսի մայրաքաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Մինսկում այս պահին մեկնարկել է խորհրդի նեղ կազմով նիստը, որին ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Ընդ որում` ՀՀ վարչապետը նիստին մասնակցել է տեսակապի միջոցով։

Այսօր` ավելի ուշ, տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ մասնակից երկրների ղեկավարները նախատեսում են հատուկ ուշադրություն դարձնել լոգիստիկ ոլորտում համագործակցությանը։

«Մասնավորապես, նրանք մտադիր են արդիականացնել այդ ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կքննարկվի նաև պարենային անվտանգության հարցը, որի շրջանակում նախատեսվում է ամրապնդել կապերը ԵԱՏՄ երկրների ագրոարդյունաբերական համալիրում։

Sputnik Արմենիա

Leave a comment