Երեկ, օրվա երկրորդ կեսին սոսկալի լուր տարածվեց, թե ադրբեջանցի դիվերսանտ է սահմանն անցել, մտել Շաքի գյուղ եւ հրազենից կրակել ու վիրավորել գյուղացիներից մեկին:
Բայց ՀՀ ԱԱԾ-ն ոչ միայն չի կարողացել կանխել սահմանի խախտումը, ոչ միայն չի կարողացել արագ հայտնաբերել վտանգավոր անձին, այլեւ անգամ չի բարեհաճել տեղեկություն փոխանցել սահմանամերձ գյուղերի իշխանություններին, իրավապահներին, բնակիչներին, որ մարդիկ մասնակցեն հանցագործի հայտնաբերմանը կամ գոնե զգուշանան: Նպատակը պարզ է` ադրբեջանցիներին չզայրացնել, հակաադրբեջանական տրամադրություններ չառաջացնել, չխաթարել այս իշխանությունների «խաղաղության» լեգենդը: Ո՞վ է սրա համար պատասխան տալու:
Պարզվում է` մեր սահմանները բաց են, մեր իրավապահները կոմպետենտ չեն, գումարած դրան` հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները եւ տեղեկատվությունն էլ թաքցնում են հանրությունից` վտանգելով մարդկանց կյանքը:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: