«Ուկրաինան պետք է վճարի դրա համար». Պեսկովը՝ Սև ծովում լցանավերին հասցված հարվածների մասին

https://arm.sputniknews.ru/20261002/ukrainan-petq-e-vtshari-dra-hamar-peskvovy-sev-tsvovum-lcanaverin-hascvats-harvatsneri-masin-107590619.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, սև ծով, լցանավ, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

դմիտրի պեսկով, սև ծով, լցանավ, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Մոսկվան կողմ է համալիր պայմանավորվածություններին, քանի որ առանձին համաձայնագրերն ի զորու չեն խաղաղ կարգավորման հանգեցնել։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Սև ծովում արձագանքում է Կիևի հարվածներին և կանխելու է ռազմական տեխնիկայի, զինամթերքի և վառելիքի մատակարարումներն Ուկրաինային։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը միշտ բաց է բանակցությունների համար, բայց Սև ծովի հետ կապված իրավիճակն առանձնահատուկ է։ Այդ մասին երեկ խոսել է նաև նախագահը։ Ռուսաստանն արձագանքում է այն հարվածներին, որոնք սկսել է Ուկրաինան։ Ուկրաինան պետք է վճարի դրա համար. արդեն իսկ վճարում է և կշարունակի վճարել», – ասել է նա։

Ինչ վերաբերում է Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելուն ուղղված Թուրքիայի և ՄԱԿ-ի նախաձեռնությանը, Պեսկովն ասել է, որ Մոսկվան դեռ որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը տեղյակ է բուն նախաձեռնության մասին։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանին խաղաղություն է պետք, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, միևնույն ժամանակ Մոսկվան շարունակում է բաց մնալ բանակցությունների համար։

«Ինչպես երեկ ասաց նախագահը, մեզ հրադադար պետք չէ, մեզ խաղաղություն է պետք», – ասել է Պեսկովը՝ հիշեցնելով «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը։

ՌԴ զինուժը Ուկրաինայի ԶՈւ–ի համար նախատեսված ռազմական բեռով նավ է խոցել Սև ծովում. ՊՆ

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան կողմ է համալիր պայմանավորվածություններին, քանի որ առանձին համաձայնագրերն անկարող են խաղաղ կարգավորման հանգեցնել։ Միևնույն ժամանակ Կիևն այս պահին նման պայմանավորվածույունների պատրաստակամություն չի դրսևորում։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան և ՄԱԿ-ը բանակցություններ են նախապատրաստում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում հրադադարի վերաբերյալ։

Leave a comment