Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Լիլիթ Մակունցը ողջունել է Քրիստինա Քվինին գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստանի Կառավարության մի շարք առաջնահերթությունների մասին, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության, TRIPP նախագծի իրականացման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման քայլերի մասին:

Քրիստինա Քվինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, մանրամասներ ներկայացրել այս օրերին Հայաստանում ունեցած հանդիպումների և քննարկումների վերաբերյալ:

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու հանրային բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերի, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և այլ թեմաների:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment