https://arm.sputniknews.ru/20261001/menq-chenq-vakhecnum-da-vakhecnelu-pvordzi-pataskhann-e-putin-107574363.html
Մենք չենք վախեցնում, դա վախեցնելու փորձի պատասխանն է․ Պուտին
Մենք չենք վախեցնում, դա վախեցնելու փորձի պատասխանն է․ Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ էլ 2050-ին: 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T20:42+0400
2026-10-01T20:42+0400
2026-10-01T20:42+0400
ռուսաստան
նատօ
վլադիմիր պուտին
զորավարժություններ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572642_0:0:1280:720_1920x0_80_0_0_1ec21f1f1a9ad329956ae932c3d990e4.jpg.webp
Եթե գործը հասնի Ռուսաստանի վրա ուղիղ հարձակման, ապա օրակարգում անխուսափելիորեն և անմիջապես կհայտնվի առկա բոլոր սպառազինությունների կիրառման հարցը։ Խոցման այնպիսի միջոցներ, ինչպիսին Ռուսաստանն ունի, այսօր ուրիշ ոչ ոք չունի։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստում:Պուտինը նշել է, որ Կալինինգրադը նաև միջուկային զենքով պաշտպանելու հնարավորության մասին հայտարարությունը ոչ թե ահաբեկում է, այլ Ռուսաստանին վախեցնելու փորձի պատասխան:«Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ 2050-ին», – ասել է ՌԴ նախագահը։Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարվածել այն երկրների ձեռնարկություններին, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, բայց դա սպառնալիք է, և Մոսկվայում դրան ուշադիր հետևում են: Պուտինը հավելել է, որ, ի պատասխան ագրեսիվ պահվածքի, Ռուսաստանը պատրաստ է հայելային գործել Համաշխարհային օվկիանոսի ցանկացած մասում:
2026
Լուրեր
am_HY
“Мы никого не пугаем — это ответ на попытку нас запугать”: Путин о паранойе Запада и учениях НАТО возле вблизи Калининграда
Sputnik Արմենիա
“Мы никого не пугаем — это ответ на попытку нас запугать”: Путин о паранойе Запада и учениях НАТО возле вблизи Калининграда
2026-10-01T20:42+0400
true
PT0M39S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572642_117:0:1077:720_1920x0_80_0_0_46bf00668750a79bb8e8956b93053dec.jpg.webp
ռուսաստան, նատօ, վլադիմիր պուտին, զորավարժություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, նատօ, վլադիմիր պուտին, զորավարժություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ էլ 2050-ին:
Եթե գործը հասնի Ռուսաստանի վրա ուղիղ հարձակման, ապա օրակարգում անխուսափելիորեն և անմիջապես կհայտնվի առկա բոլոր սպառազինությունների կիրառման հարցը։ Խոցման այնպիսի միջոցներ, ինչպիսին Ռուսաստանն ունի, այսօր ուրիշ ոչ ոք չունի։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստում:
Պուտինը նշել է, որ Կալինինգրադը նաև միջուկային զենքով պաշտպանելու հնարավորության մասին հայտարարությունը ոչ թե ահաբեկում է, այլ Ռուսաստանին վախեցնելու փորձի պատասխան:
«Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ 2050-ին», – ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարվածել այն երկրների ձեռնարկություններին, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, բայց դա սպառնալիք է, և Մոսկվայում դրան ուշադիր հետևում են: Պուտինը հավելել է, որ, ի պատասխան ագրեսիվ պահվածքի, Ռուսաստանը պատրաստ է հայելային գործել Համաշխարհային օվկիանոսի ցանկացած մասում: